Armenian text to speach

Եռաբլուրից հափշտակել են շիրմաքարերի մոտ դրված խնկամանը, շղթա, կրակայրիչ, լուսատուներ. ով է մեղադրյալը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ Ռաֆիկի Թովմասյանը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, 2023 թվականի փետրվարի 17-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ <<Եռաբլուր>> զինվորական պանթեոն-հուշահամալիր պետական հիմնարկից գաղտնի հափշտակել է շիրմաքարերի վրա առկա՝ 7.500 ՀՀ ընդհանուր արժողությամբ թվով մեկ արևային լեդ լուսատու և երկու արևային լեդ լուսատու՝ փոքր:

Բացի այդ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ 2023 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Եռաբլուր զինվորական պանթեոն-հուշահամալիր պետական հիմնարկից գաղտնի հափշտակել է շիրմաքարերի վրա առկա՝ 18.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ թվով մեկ արևային լեդ լուսատու, երկու արևային լեդ լուսատու՝ մեծ, մեկ արևային լեդ լուսատու, երկու արևային լեդ լուսատու՝ մեծ, մեկ արևային լեդ լուսատու՝ , մեկ կիսասրտաձև կախազարդ, մեկ շղթա, մեկ կրակայրիչ և մեկ խնկաման:

Քնար Մանուկյան




Լրահոս