Հիվանդանոցից թմրանյութ են հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրավապահների բացահայտումները թմրանյութի մասով շարոնակվում են։ Բանը հասել է այնտեղ, որ հիվանդանոցներից են թմրանյութ հափշտակում։

Վիգեն Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա թմրամիջոց հափշտակելու դիտավորությամբ 2023 թվականի ապրիլի 03-ին’ ժամը 13:45-ից 13:50-ն ընկած ժամանակահատվածում, մուտք է գործել Երևան քաղաքի Անդրանիկի 5/7 հասցեում գտնվող «Սիգմա Մեդ» բժշկական կենտրոնի մանիպուլյացիոն սենյակ և աշխատասեղանի վրայից հափշտակել է «Թմրամիջոցների և հոգեմետ /հոգեներգործուն/ նյութերի մանր չափերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27 ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածի 99-րդ կետով նախատեսված Մեթադոն տեսակի թմրամիջոց պարունակող 1 լիտր /10 մգ/մլ/ տարողությամբ մեթադոնի հիդրոքլորիդի լուծույթ:

Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայության արգելքը։

Քնար Մանուկյան




Լրահոս