
Հունիսի 28-ին՝ ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Գայ գյուղի Երևանյան փողոցում գործող հացատան մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր 25-ամյա մի երիտասարդ:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Էջմիածին քաղաքի բնակիչ 25-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Կազմված փաստաթղթերը և ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին:
Կատարվում է նախաքննություն: