
ՌԴ խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման դեպք է գրանցել: Այդ մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում:
«Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում»,- նշված է ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղեկատվական ամփոփագրում: