ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Երեւանում՝ Էրեբունի վարչական շրջանի գլխավոր մայրուղու վրա գտնող երթուղիների սպասասրահը գտնվում է անբարեկարգ վիճակում։ Քաղաքացիները չեն կարողանում նստել:

 

 

 

ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

ՀԱՐՑ. «Էվոկա»-ում պարտատոմսերի գրավով վարկ վերցնել կարո՞ղ եմ:

 Լիլիթ Միքայելյան  (26 տարեկան)

 

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Այո՛, կարող եք:

Ինչպես եւ ավանդի դեպքում, պարտատոմսերի դեպքում եւս կարելի է պարտատոմսերի գրավով վերցնել կարճաժամկետ վարկ։

«Էվոկա» բանկ

 

 

 

Վարկը տրամադրվում է առավելագույնը պարտատոմսի մարման ժամկետով` պարտատոմսի արժեկտրոնային տոկոսադրույք՝ +2%, այսինքն՝ ՀՀ դրամով՝ 12%, ԱՄՆ դոլարով՝ 7.5% տարեկան անվանական տոկոսադրույքով։

 

 

ԲՈՂՈՔ

ՀԱՐՑ. Քանի՞ օրում կստանամ հարկադիր ուղարկած իմ  բողոքի պատասխանը։

Գեղամ Գալստյան (55 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ծառայությունում ստացված դիմումների, բողոքների կամ հարցումների պատասխանների տրամադրման ժամկետը կարող է լինել տարբեր՝ կախված դիմումի բովանդակությունից։

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համատեքստում ներկայացվող՝ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրավոր հարցման պատասխանը տրվում է հետեւյալ ժամկետներում.

1) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված չէ, ապա դրա պատճենը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում,

2) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում,

3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։

ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից վարչական վարույթի հարուցման հիմք հանդիսացող դիմումների կամ բողոքների հիման վրա հարուցված վարչական վարույթն ավարտվում, եւ վարչական ակտը կայացվում է դիմումի ներկայացման փաստով վարչական վարույթի հարուցումից հետո՝ 30-օրյա ժամկետում, բացառությամբ օրենքով նախատեսված հիմքերով վարչական վարույթի ժամկետի երկարաձգման դեպքերի։

Հարկադիր կատարողի կողմից որոշակի որոշման կայացման հիմք հանդիսացող փաստական հանգամանքներ եւ/կամ ապացույցներ ներառող դիմումների ներկայացման դեպքում հարկադիր կատարողի կողմից այդ դիմումի հիման վրա համապատասխան որոշումը կայացվում է դրա համար հիմք հանդիսացող հանգամանքները հարկադիր կատարողին հայտնի դառնալու (դիմումը ստացվելու) օրվանից եռօրյա ժամկետում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:

 




Լրահոս