ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանում

 

Արդեն երկրորդ օրն է՝ Երեւանի կենտրոնում՝ Աբովյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում, կոտրված ընկած է կողմնորոշիչ վահանակը:

 

 

 

 

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

ՀԱՐՑ. Արդյոք «Զվարթնոց» օդանավակայանում գործո՞ւմ է ուղեբեռի պահասենյակ:

 Հովսեփ Աղաբաբյան  (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործում է ուղեբեռի պահասենյակ, որը գտնվում է ժամանման սրահի հանրային գոտում:

«Զվարթնոց»  օդանավակայան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». 1 կտոր ուղեբեռի՝ մինչեւ 24 ժ. պահելու վճարը 3000 դրամ է:

 

 

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բնակելի տարածքների սեփականաշնորհման համար։

Մովսես Գրիգորյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհվում են՝ տվյալ հանրակացարանը տնօրինող վերադաս կառավարման մարմին 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած  եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա, նրա հետ բնակվող ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնության առկայության դեպքում:

Դիմումին կից ներկայացվում են իրավասու մարմինների կողմից տրված` անձի՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթելու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու փաստը եւ զբաղեցրած հանրակացարանային բնակելի տարածքում անձի՝ 3 տարվանից ավելի բնակվելու փաստը հաստատող տեղեկանքներ:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Տիգրան Պետրոսյանը, որի մասով ԲԴԽ-Ն կարգապահական վարույթ է հարուցել, դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր Տիգրան Պետրոսյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժոով՝ պահանջելով  վարույթ հարուցել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գործունեության մասով եւ պարզել, թե արդյոք այն, ինչ անում են  երկու ընկերներ՝ ԲԴԽ նախագահն ու արդարադատության նախարարը, շահերի բախում չէ:Ըստ դատավորի՝ երկու ընկեր՝ մեկը ԲԴԽ նախագահ  է, մյուսը՝ արդարադատության նախարար, վարույթներ են հարուցում դատավորների նկատմամբ: Ի վերջո, ի՞նչ սկզբունքով են  ընտրվում դատավորների նկատմամբ վարույթները: Ըստ Պետրոսյանի դիմումի՝ Վճռաբեկ դատարանում շատ դատավորների որոշումների հետեւանքով ՄԻԵԴ-ը ըննդեմ Հայաստանի որոշումներ է կայացրել, սակայն ԲԴԽ-ն որոշել է ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ որոշման համար, արդարադատության նախարարի դիմումի հիման վրա, կարգապահական վարույթ հարուցել Վճռաբեկի դատավորներ Արտակ Բարսեղյանի եւ իր նկատմամբ, ինչը խիստ կասկածելի է։

 

 

 

 




Լրահոս