ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի է ունեցել ԵՊՀ շրջանավարտների արդեն ավանդական դարձած ավարտական տոնական միջոցառումը, որի նպատակն էր  հանդիսավորությամբ ճանապարհել ԵՊՀ 2022/2023 ուստարվա շրջանավարտներին եւ ներկայացնել համալսարանի ավելի քան 150 հազար շրջանավարտների միավորմամբ ստեղծվող «ԵՊՀ շրջանավարտների համայնք»-ի գործունեությունը։

 

 

 

 

ԴԻՄՈՒՄ

ՀԱՐՑ. Սահմանադրական դատարան դիմում կարո՞ղ եմ օնլայն ներկայացնել:

 Մինաս Գրիգորյան (35 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր՝ իրավասու անձի կողմից ստորագրված։ Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

ՀՀ Սահմանադրական դատարան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

 

 

 

ԱՇԽԱՏԱՆՔ

ՀԱՐՑ.  Ինչպե՞ս կարող եմ աշխատանքի ընդունվել հանրապետության նախագահի աշխատակազմում:

Լուստամ Թովմասյան (30 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Հանրապետության նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայող համարվող աշխատակիցներն աշխատանքի են ընդունվում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

ՀՀ նախագահի աշխատակազմ

 

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքացիական ծառայող չհամարվող մյուս աշխատակիցների հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով եւ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով» սահմանված կարգով:

 




Լրահոս