Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել այդ գործընթացում։ Այս մասին երկրի խորհրդարանում հայտարար է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Երկու տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին կոնկրետ արդյունքները ցույց տվեցին։ Հետո ես անձամբ ընդգրկվեցի։ Եվ այս միջնորդությունն ավարտվեց կոնկրետ արդյունքով։ Դա, այսպես ասած, տարածաշրջանի օրինակելի միջնորդություններից մեկն էր»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դերը։