Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված առկա իրավիճակում ներքին ու արտաքին անվտանգային խնդիրների լուծման և բնակչության կենսապահովման ուղղությամբ կատարվող քայլերին:

Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համապատասխան պետական կառույցների ղեկավարների և Ստեփանակերտի քաղաքապետի հաղորդած տեղեկությունների շուրջ:
Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս