Այս պահին ՀՀ բոլոր դատախազները Վարչապետի հետ գտնվում են Մարիոթ հյուրանոցում. Աննա Վարդապետյանին նոր կոչում են տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին քաղաքական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Մարիոթ հյուրանոցում  է։

Մենք տեղեկացանք, որ նրանք նշում են դատախազության օրը։ Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանին Գեներալ Մայորի կոչում է շնորհել։

Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ը սահմանվել է դատախազության աշխատողի օր:

Քնար Մանուկյան




Լրահոս