Դատախազության օրվա կապակցությամբ Մարիոթ հյուրանոցում դատախազներին կոչումներ շնորհելու շքերթը շարունակվում է։ Մեզ հայտնի դարձավ, որ Մխիթար Գոշ մեդալ է շնորհվել նախկին Զինվորական դատախազի կնոջը՝ Լիլիթ Գրիգորյանին, որը օրերս նշանակվեց Գլխավոր դատախազի տեղակալ։
Մխիթար Գոշ մեդալ է շնորհվել ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանին։ Հետաքրքիր է՝ ինչու է Սրբուհի Գալյանին նման մեդալ շնորհվել, միգուցե, նախկին պաշտոնատար անձանց ապօրինի գույքը պետությանը վերադարձնելու մասով սկսած գործընթացի համար, սակայն նախկին պաշտոնյաները նշում են, որ որեւէ գույք չեն կարողանա իրենցից վերցնել ու դատարաններում կռիվը շարունակվում է։
Իսկ ահա գեներալ մայորի կոչում է շնորհվել նաեւ ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ, ներկայումս դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանին:
Հիշիցնենք ,որ քիչ առաջ Armlur.am-ը գրել էր, որ մեզ հայտնի դարձավ, որ այս պահին քաղաքական իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Մարիոթ հյուրանոցում է։
Մենք տեղեկացանք, որ նրանք նշում են դատախազության օրը։ Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը Գլխավոր Դատախազ Աննա Վարդապետյանին Գեներալ Մայորի կոչում է շնորհել։
Հավելենք, որ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 1-ը սահմանվել է դատախազության աշխատողի օր:
Քնար Մանուկյան