«Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում բախվել են մեքենաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ին` ժամը 12։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երևանյան փողոցում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, առկա է վառելիքի արտահոսք․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes Sprinter» (վարորդ՝ Գ․ Հ․) և «Opel» (վարորդ՝ Է․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչից «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, առկա է վառելիքաքսուկային նյութի արտահոսք․ տուժածներ չկան։

Փրկարարներն ուղղել են «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։




Լրահոս