Երեկ մարտի 1-ն էր: 6-րդ տարին 2008-յան արյունալի դեպքերի: Ի վերջո, մարտի 1-ի ոչ քաղաքական, ոչ իրավական գնահատականն ըստ էության տրված չէ, սակայն երեկվանից հետո կարելի է արձանագրել մի քանի կարևոր ձեռքբերում: Նախորդ 5 տարիներին Մարտի մեկը մի կոնկրետ քաղաքական ուժի համար է եղել հիշատակի, դատապարտման օր, սակայն այս տարի այդ օրը հիշատակվեց մի քանի քաղաքական ուժերի կողմից՝ ՀԱԿ, «Քաղաքացիական պայմանագիր», «Հայազն», «Նախախորհրդարան», ԱԻՄ, քաղաքացիական ակտիվիստներ և այլն: Այսինքն` մարտի մեկի ցավը, դատապարտումը, դասերի սերտումը մի քաղաքական ուժից անցավ ընդդիմադիր ամբողջ դաշտին: Ազատամարտիկները ևս ինքնակազմակերպվելով որպես առանձին սուբյեկտ հանդես եկան սեփական դիրքորոշմամբ, դա ևս ողջունելի է: Չեմ անդրադառնա ՀԱԿ-ԲՀԿ հանրահավաքային ելույթներին, առաջարկներին, պասերին և այլն, դա թող իրենց էլեկտորատը դատի:
Արմեն Մկրտչյան
«Հայազն» կուսակցության վարչության անդամ