Ֆրանսիայում ոստիկանությունն ավելի քան 1300 մարդ է ձերբակալել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած գիշերվա ընթացքում Ֆրանսիայում ոստիկանությունն ավելի քան 1300 մարդ է ձերբակալել անկարգություններին մասնակցելու համար։

Հաղորդվում է, որ հուլիսի լույս 1-ի գիշերն ամբողջ ֆրանսիայում ձերբակալվել է 1311 մարդ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ միայն Փարիզում ու Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձաններում 406 մարդ է ձերբակալվել։

Ֆրանսիայի ՆԳՆ-ի թվիթերյան միկրոբլոգում հրապարակված տվյալների համաձայն՝ մեկ գիշերվա ընթացքում անկարգությունների ժամանակ տուժել է 79 ոստիկան և ժանդարմ:




Լրահոս