Ժամանակն է խուսափել հետագա էսկալացիայից. ԵՄ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրամիությունը դատապարտել է Ստոկհոլմում Ղուրանի այրման գործողությունը և կոչ արել կանխել իրավիճակի սրումը: Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։

«ԵՄ-ն միանում է Շվեդիայի արտաքին գործերի նախարարին՝ ամենախիստ կերպով դատապարտելով Շվեդիայում Ղուրանի այրումը: Այս արարքը ոչ մի կերպ չի արտացոլում Եվրամիության տեսակետները: Հիմա ժամանակն է համախմբվել՝ աջակցելու փոխըմբռնմանը և խուսափել հետագա էսկալացիայից»,- ասված է փաստաթղթում։

Եվրամիությունը ուշադիր հետևում է նաև Բաղդադում տիրող իրավիճակին, որտեղ մի քանի հազար իրաքցիներ երեկ հավաքվել էին Շվեդիայի դեսպանատան մոտ՝ բողոքելով Ստոկհոլմում Ղուրանի պատճենի այրման դեմ:

ԵՄ-ն հանգստության կոչ է արել և դատապարտել ցանկացած հարձակում դիվանագիտական առաքելությունների վրա։

«Ցանկացած Սուրբ Գրքի այրումը վիրավորանքի, անհարգալից վերաբերմունքի և սադրանքի գործողություն է: Նման ցույցերը տեղ չունեն Եվրոպայում, որը շարունակում է պաշտպանել կրոնի և արտահայտվելու ազատությունը»,- ասվում է փաստաթղթում։




Լրահոս