
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 3,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Բնական աղետների հետևանքների վերացման վարչությունը:
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 15:04-ին՝ Նուրհակի շրջանում։
Ցնցման օջախը գտնվել է 7.01 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։