
Իսպանիայում շարունակվում է ըմբշամարտի 2023 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (70կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և 92 կգ Կնյազ Իբոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ:
Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Նարեկ Գրիգորյանն ու Գուրգեն Սիմոնյանը հաղթել են սփոփիչ գոտեմարտերում ու կպայքարեն բրոնզե մեդալի համար։