Նոր Եդեսիա գյուղում անասնակեր է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 1-ին, ժամը 14։49-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Եդեսիա գյուղի 10-րդ փողոցում այրվում է կուտակած ծառի ճյուղեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։31-ին, մարվել` 15։42-ին։ Այրվել են մոտ 100 խուրձ ծառի ճյուղեր և մոտ 80 հակ կուտակած անասնակեր։




Լրահոս