Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը որոշումներ է ստորագրել․
Հունիսի 8-ի որոշման համաձայն Ալբերտ Պողոսյանն ազատվել է «Երևանի մարզատրամաբանական խաղերի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պատոնակատարի պաշտոնից։
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ տնօրենի պաշտոնում է նշանակվել Համայան Բաբայանը։ Նրա հետ Աշխատանքային պայմանագիր է կնքվել 5 տարի ժամկետով՝ մինչև 2028 թվականի հունիսի 8-ը։
Մեկ այլ որոշման համաձայն էլ՝ 5 տարի ժամկետով Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոցի տնօրեն է նշանակվել Նորայր Քալանթարյանը, որը զբաղեցնում էր մարզադպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։