Հուլիսի 1-ին, ժամը 17։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Ա․ Բարսեղյան փողոցում այրվում է անասնագոմ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 18։54-ին։