ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսանը, ով 2021 թվականի նոյեմբերից Արմավիրի մարզպետն է, 2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է 2 բնակարան, որից մեկը Կենտրոն վարչական շրջանում, որը գնվել է 2016 թվականին, իսկ մյուս բնակարանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գնված 2021 թվականին: Նա հայտարարգրել է նաև 2014 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի մեքենա, որը տարվա ընթացքում օտարվել է 10 մլն դրամով: Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 965 հազար դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 4 մլն 150 հազրա դրամ: Մարզպետի տարեկան եկամուտները կազմել են 32 մլն 079 հազար դրամ, որից 12 մլն 023 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 468 հազար դրամ։
Հովհաննիսյանի հանգստի համար կատարած ճանապարհածախսը և կեցության ծախսը կազմել է 2 մլն 950 հազար դրամ, իսկ ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճար կազմել է 2 մլն 200 հազար։ Անշարժ գույքի վերանորոգման համար Հովհաննիսյանը ծախսել է 2 մլն 800 հազար դրամ։
Մարզպետը հայտարարագրել է, որ այժմ մեքենա չունի, սակայն Հովհաննիսյանի կինը՝ Մադլենա Հայրապետյանը, հայտարարագրել է մեկ մեքենա TOYOTA մակնիշի 2021 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 15 մլն դրամով։ Հայտարարագրել է 3 հազար դոլար և 2500 եվրո կանխիկ գումար։Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 423 հազար 910 դրամ, որը նվիրատվություն կամ օգնության կարգով ստացված դրամական միջոց է կամ գույք, որը ստացել է Ժաննա Մուրիկի Հայրապետյանից, ով նրա քույրն է։
Էմմա Միքայելյանը