
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կփոխի «խաղից դուրս վիճակի կանոնները»։ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։
ՖԻՖԱ-ի և IFAB-ի հանդիպումից հետո որոշվել է փոխել «խաղից դուրս վիճակ սահմանումը»։ Այժմ հարձակվող թիմի խաղացողը կլինի խաղից դուրս, եթե փոխանցման պահին նրա ամբողջ մարմինն ավելի մոտ լինի մրցակցի դարպասին, քան պաշտպանը։ Նշվում է, որ դա պետք է խաղն ավելի դինամիկ ու դիտարժան դարձնի։ Կանոնը կփորձարկվի Իտալիայի, Շվեդիայի և Հոլանդիայի ցածր լիգաներում, որից հետո այն կկիրառվի պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ Բարեփոխումների նախաձեռնողներից մեկը ՖԻՖԱ-ի զարգացման գծով տնօրեն Արսեն Վենգերն է։
Ժամանակակից կանոնների համաձայն՝ հարձակվող թիմի խաղացողը խաղից դուրս է, եթե փոխանցման պահին մարմնի որևէ հատված, բացի ձեռքից, ավելի մոտ է հակառակորդի դարպասին, քան պաշտպանը։