
Հարավաֆրիկյան Հանրապետության ֆերմերները Կալինինգրադում ծնված աշխարհի 7 միլիարդերորդ բնակչին նվիրել են մեկ տոննա նարինջ,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը` խորհրդանշական մեկ զամբյուղ նարնջի և մնացած մասը ստանալու հավաստագրի հանձնման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի հենց ծննդատանը: Երեխայի ծնողները կարող են ստանալ 70 արկղ նարինջ, յուարաքնչյուրը՝ 15 կգ քաշով, քաղաքի առևտրական կետերից մեկում: