Իլոն Մասկը Թվիթերում տարօրինակ սահմանափակում է մտցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թվիթերի գրառումների հոսքն այլևս անվերջ չէ. Իլոն Մասկն իր էջում հայտարարել է հաղորդագրությունների ընթերցման սահմանափակումների ներդրման մասին։

Ստուգված հաշիվները կկարողանան կարդալ օրական 6000 հաղորդագրություն: Չստուգված հաշիվները՝ օրական 600 գրառում, նոր չստուգված հաշիվները՝ 300։

Սոցցանցի օգտատերերն այսօր դժգոհել են հարթակի հետ կապված խնդիրներից։ Գրեթե 4000 մարդ հայտնել է, որ չի կարողանում գրառումներ կարդալ, ինչպես նաև անհետացել էին հետևորդները:




Լրահոս