Մարդիկ մեկուսացել են, վախենում են տներից դուրս գալ. ինչ իրավիճակ է Ֆրանսիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիական ոստիկանությունն ու ժանդարմները հունիսի 27-ի լույս 28-ի գիշերն սկսված անկարգությունների սկզբից ի վեր բերման են ենթարկել մոտ 2400 հազար մարդու։ Իրավիճակում ֆրանսիայում չի հանդարտվում, մարդիկ վախենում են տներից դուրս գալ:

Այս գիշեր էլ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների 427 մասնակցի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը։

Ֆրանսիական L’Ail-le-Rose քաղաքի քաղաքապետն ասել է, որ հարձակվել են իր տան վրա, վիրավորվել են նրա կինը և երեխան:

ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս անկարգություններից օգտվում են արդեն գողերն ու ավազակաները նաև, որոնք սկսում են վնասել խաղաղ բնակչությանը: Լուրեր են տարածվել, որ սոցիալական փակ խմբերում այդ «խմբերը» քննարկում են իրենց անելիքները և որոշում, թե որտեղ և երբ ինչ են անելու, նշվում է, որ հնարավոր է հարձակում գործեն անգամ Էյֆելյան աշտարակի վրա:

Հիշեցնենք, որ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Փարիզում ոստիկանը սպանել է 17 տարեկան մի տղայի, որը առանց վարորդական իրավունքի վարել է ուրիշի կողմից վարձույթով վերցրած մի մեքենա և խախտել է երթևեկության կանոնները:




Լրահոս