Այսուհետ մեղադրյալն ինքը կորոշի` նկարահանել իրեն, թե` ոչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում արդեն քննարկման է դրվել 2013 թվականից մշակված Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը: Գործող օրենսգրքում շտկումների և փոփոխությունների մասին առավել մանրամասն ներկայացվեց նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ ՀՀ Արդարադատության նախարարի նախկին տեղակալ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանի և Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի կողմից լրագրողների հետ կազմակերպված երկօրյա սեմինարում:

Ըստ բանախոսների` ՔԴ գործող օրենսգրքում առկա են բացթողումներ, շտկման ենթակա կետեր, ինչն էլ առիթ էր հանդիսացել ՔԴՕ նախագիծ մշակելու համար: Շտկումներ և փոփոխություններ հիմնականում արվել են դատավարության ընթացքի հետաքննության, նախաքննության և դատաքննության փուլերում: Նոր նախագծով նախատեսվում է հետաքննություն և նախաքննություն փուլերը ներառել մեկ ընդհանուր` նախաքննություն փուլի մեջ: Նախագծով` ՔԴՕ-ից դուրս կմղվի կասկածյալ տերմինը, որին կգա փոխարինելու ձերբակալված անձ հասկացությունը:

Այս և մի շարք այլ փոփոխությունները ներկայացնելուց հետո խոսվեց նաև հրապարակայնության առանձնահատկությունների մասին, որից պարզ դարձավ, որ նախագիծն օրենքի ուժ ստանալու պահից կդնի որոշակի սահմանափակումներ լրագրողների կողմից դատավարությունը լուսաբանելիս: Այսուհետ դատապարտյալն ինքն է որոշելու` կարող են արդյոք լրագրողները տեսաձայնագրել դատաքննության ընթացքը. այստեղ նախագահող դատավորի խոսքից առավել բարձր դիրքում է լինելու դատապարտյալի որոշումը:




Լրահոս