Ֆրանսիայի զանգվածային անկարգությունների ալիքը հասել է Շվեյցարիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայի Լոզան քաղաքում գիշերային անկարգությունների ժամանակ յոթ մարդ է բերման ենթարկվել, նրանցից վեցը անչափահաս են, գրում է 20Minutes-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Խոսքը պորտուգալական, բոսնիական և սոմալիական ծագում ունեցող երեք աղջիկների, ինչպես նաև վրացական և սերբական ծագումով, ինչպես նաև շվեյցարացի տղաների մասին է, նրանք 15-ից 17 տարեկան են։ Միակ չափահաս ձերբակալվածը, որը շվեյցարացի է, 24 տարեկան է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ անկարգություններ հրահրողներին ոգեշնչել է հարևան Ֆրանսիայում տիրող իրավիճակը։ Նրանք սոցցանցերում փողոց դուրս գալու կոչեր են տարածել։

Ցուցարարները հարձակվել են խանութների վրա, հարձակվել ժամանած ոստիկանների վրա։ Ըստ ականատեսների՝ անկարգություններին մասնակցել է ավելի քան 100 մարդ՝ նրանք սալաքարեր և մոլոտովի կոկտեյլ են նետել իրավապահների ուղղությամբ վրա։

Ոստիկաններից ոչ ոք չի տուժել։




Լրահոս