Ըմբիշ Լևիկ Միքայելյանն արծաթե մեդալ է նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Լևիկ Միքայելյանը (61կգ) արծաթե մեդալ է նվաճել։ Մեր մբիշը գոտեմարտեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալահվերդիևի հետ ու պարտվեց 0:2 հաշվով:

Լևիկ Միքայելյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր Գերմանիան ներկայացնող Դարիո Դիտրիխին: 1/4 եզրափակիչում նա ժամանակից շուտ հաղթանակի էր հասել սլովակ Ռոբերտ Մարտին Մեժառոսի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում պարտության էր մատնել Բենջամին Զալան Բոեյտեին:

Հուլիսի 2-ին Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտեր կանցկացնեն Հայաստանի ևս 3 ներկայացուցիչներ՝ Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Կնյազ Իբոյանը (92 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում հուլիսի 1-ին բրոնզե մեդալակիրներ էին դարձել Նարեկ Գրիգորյանը (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):




Լրահոս