Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց։
92 կգ քաշային կարգի եզրափակիչում Իբոյանը մրցեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ ու 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ:
Մեր ըմբիշը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալին: Իսկ Կիսաեզրափակիչում Իբոյանը հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով Սալիևին:
Իբոյանը Հայաստանի երիտասարդական հավաքականի վերջին ներկայացուցիչն էր: Հայաստանի թիմը ազատ ոճի Եվրոպայի երիտասարդական հավաքականում պայքարն ավարտեց 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալներով:
Արծաթե մեդալակիրներ են դարձել Լևիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Պապիկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86կգ), բրոնզե մեդալակիրներ` Նարեկ Գրիգորյան (79 կգ) և Անդրանիկ Ավետիսյան (65 կգ):