Բացառիկ. ԲԴԽ-ն որոշել է դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները դադարեցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` ԲԴԽ-ն 3 դատավորների մասով կայացրել է որոշումներ:

Մասնավորապես մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ քիչ անց ԲԴԽ-ն կհրապարակի, որ դադարեցվուն են դատավորներ Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի եւ Տիգրան Պետրոսյանի լիազորությունները։

Հուլիսի 1-ին գրել էինք, որ «Ժողովուրդ»օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը։ Բանն այն է, որ երկուշաբթի օրը հուլիսի 3-ին ԲԴԽ-ն հրապարակելու է 4 դատավորների վերաբերյալ որոշում։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի,որը ազատման դիմում գրեց ու հեռացավ համակարգից չսպասելով ԲԴԽ-ի որոշմանը եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Դատելով իրավիճակից ու այս կարգապահականների քննությունների շուրջ բարձացված աղմուկից ԲԴԽ-ն որոշել է դադարեցնել վերոնշյալ դատավորների լիազորությունները։

Դավիթ Հարությունյանի մասով այս պահին ԲԴԽ-ում քննարկումը շարունակվում է, դեռևս հստակ և վերջնական որոշում չկա։

Քնար Մանուկյան




Լրահոս