Երեկ ռեփեր Մոտի երևանյան ելույթը մնաց անավարտ։ Երեկ Մոտը ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում պատմել է, որ ելույթի ընթացքում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց՝ վնասվածքի պատճառով։
«Երևան, շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Ցավոք, ստիպված եղա ելույթի կեսից հեռանալ, որովհետև ուսս դուրս էր ընկել»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ միջոցառմանը նաև ելույթ ունեցան ռուսաստանաբնակ երգիչ Սևակ Խանաղյանը, D’Litte-ը և ուրիշներ։
Ինեսա Սուքիասյան