
Երևանի քաղաքապետի նոր մամուլի քարտուղարն է Հայկ Կոստանյանը: Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տիգրան Ավինյանը:
Հիշեցնենք, որ Կոստանյանը նախկինում զբաղեցնում էր ԱԻՆ խոսնակի պաշտոնը: