
Այս շաբաթ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր կգումարեն:
Այսօր՝ հուլիսի 3-ին, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի ժամը 12:00-ին:
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը ևս այսօր նիստ կգումարի՝ 15:00-ին:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 7-ին` ժամը 11:00-ին:
Քրիստինա Մուշեղյան