
Հայաստանում 2,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 3-ին` ժամը 04։19-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրիից 39 կմ հյուսիս, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։
Երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան։