
Նոյեմբերի 3-ին` ժամը 16.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում` “Արմենթել” ՓԲԸ-ի շենքի մոտակայքում, դեռևս չպարզված հանգամանքներում, Օպել մակնիշի 29 ՍՍ 157 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Արեն Առաքելյան) վրաերթի է ենթարկել 1996 թվականին ծնված Աշոտ Աթոյանին, ով տեղափոխվել է “Սբ. Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն:Ա.Աթոյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: