ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևը ռազմական գործողությունների մասին է անոնսում. ի՞նչ հետևություններ անել այս հայտարարություններից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը». այդ մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv» հեռուստաընկերության թողարկման ժամանակ: Ֆեյսբուքյան իր էջում թեմային անդրադարձել է նաև ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Ադրբեջանական պետական հեռուստաընկերության կողմից ցուցադրված թողարկման ժամանակ մեջբերումներ են արվել նաև Ալիևի ռազմատենչ ելույթներից՝թե իբրև խաղաղապահները զինում են Արցախին, թե Ադրբեջանը դեռ չի հասել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը ու պետք է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Ադրբեջանի նախագահը մեղադրել է Հայաստանին ե Ռուսաստանին՝ իբրև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը խախտելու համար:

Ըստ Տաթևիկ Հայրապետյանի՝ սա Ադրբեջանի ղեկավարության կողմից հնարավոր հարձակման գնալու ակնհայտ անոնս է, ինչը պետք է արագ ներկայացնել միջազգային գործընկերներին:

ArmLur.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նույնպես չի բացառում, որ Ադրեջանի նախագահն անոնսում է ռազմական գործողությունների մասին:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս