Դերասանուհի, հաղորդավարուհի Լիա Զախարյանն ինստագրամյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ խոսում է այն մասին, թե ինչու է դեմ, որ աղջիկները վաղ տարիքից մտնեն հարաբերությունների մեջ։
Լիա Զախարյանի խոսքով՝ վաղ տարիքում ո՛չ աղջիկները, ո՛չ տղաները ժամանակին չեն մտածել իրենց անձնական աճի մասին։
«Շատ եմ հանդիպում, կոտրված և միայնակ կանանց, մայրերի։ Պատճառը այն է, որ ո՛չ աղջիկները, ո՛չ տղաները ժամանակին չեն մտածել իրենց անձնական աճի մասին։ Ժամանակին «ժամանակը» ճիշտ արժեքների վրա չեն վատնել»,-ասել է նա։
Դերասանուհին հաճախ է իր ինստագրամյան էջում քննարկում տարբեր թեմաներ, որոնք վերաբերվում են աղջիկներին և կանանց։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիա Զախարյանը պատմել էր իր ընտանիքի խստության և իր թաքցրած 4 տարվա գաղտնիքի մասին։
Ինեսա Սուքիասյան