ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գոհար Ավետիսյանը՝ իր նոր սիրեցյալի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հետևորդների հետ հարցուպատասխան է կազմակերպել, և հետևորդները հետաքրքրվել են՝ թե երբ ցույց կտա իր նոր սիրեցյալին։

«Նա շատ լավ մարդ է։ Չգիտեմ, երբ ցույց կտամ, երևի, երբ ամուսնանանք այդ ժամանակ, կամ, գուցե, չամուսնանանք»,-պատասխանել է նա։

Այսօր նաև Գոհար Ավետիսյանի որդու՝ Գասպարի  3 ամյակն է։ Նա իր էջում հրապարակել է լուսանկարներ և գրառել․

«3 տարի է, ինչ ես ամենաերջանիկն եմ այս երկրի վրա։ Ծնունդդ շնորհավոր, իմ հրաշք, եղիր առողջ, երջանիկ և հաջողակ։ Ես միշտ կողքիդ եմ, սիրում եմ քեզ մինչև լուսին և ետ»․-գրել է նա։

Հիշեցնենք, որ Գոհար Ավետիսյանն ամուսնացած է եղել 2 անգամ։ Նախկին ամուսնուց նա ամուսնալուծվել է մեկ տարի առաջ։




Լրահոս