Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա2, Ա3 թաղամասների բնակիչներն արդեն մի քանի օր է՝ խմելու ջրի խնդիր ունեն: Ջուրը պղտոր է ու ժանգագույն:
Բնակիչներն արդեն մի քանի անգամ դիմել են «Վեոլիա ջուր» ընկերությանը, սակայն անօգուտ. ընկերությունը որեւէ քայլ չի ձեռնարկել ջրի որակը բարձրացնելու ուղղությամբ եւ հստակ պատասխան չի տվել բնակիչներին:
ArmLur.am-ը այսօր եղել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, պարզելու թե ինչ իրավիճակ է: Բնակիչների խոսքով՝ ջուրը խմելու ենթակա չէ, ստիպված խանութից են գնում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան