
ՀՀԿ փոխնախագահ Աշոտյանը հունիսի 16-ին երկու ամսով կալանավորվեց։ Վերջինս պահվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մենախցում:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատմեց, որ միայն միջնորդավորված՝ փաստաբանի միջոցով է կարողացել զրուցել Արմեն Աշոտյանի հետ, վերջինս վճռական է տրամադրված.
«Արմենը գիտեր, որ մի օր իր հետևից գնալու են, ինչպես բոլորիս ընտանիքի անդամները 2018թ-ից գիտեն, որ մի օր բոլորիս հետևից գալու են, բայց, ոչինչ, մի օր մենք բոլորս Նիկոլի հետևից ենք գնալու»,-ասաց նա:
Քիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան