ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանն ասում է՝ սեղանին նստելու համար առաջին կետը՝ ՊԲ-ն լուծարելն է. դե գնացեք լուծարեք. Արայիկ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք բոլոր ցենարներին պետք է պատրաստ լինենք. Պետք է հասկանանք, որ ունենք խնդիր, դրա արդյունքում կրելու ենք զրկանքներ, ունենալու ենք պրոբլեմներ, բայց պետք է հաղթահարենք: Այս մասին հունիսի 29-ին Արցախի Հանրապետության ԱԺ-ում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Եթե մեզ համար կարեւոր «Կոկա կոլան» ու գարեջուրն է եւ ազատ ելքումուտքը… ինչի՞ ենք սպասում, մենք ավելի ծանր ժամանակներ ենք անցել ու հաղթահարել ենք: Ամեն ինչ կախված է լինելու նրանից, թե ինչպիսին է լինելու մեր դիմադրողականության աստիճանը: Ես նույն խուճապ առաջացնող խմբին եմ դասում նրանց, որոնք կոկա կոլան ավելի բարձր են դասում, քան մեր պայքարը: Սա 10 օրվա, 1-2 ամսվա պայքար չէ, մենք պետք է հասկանանք ու գնահատենք լրջությունը: Այո, կարող է պետական կառավարման համակարգում եւ ինչ-որ մի ապրանքատեսակ բավարար քանակով չի կուտակել: Բավարար աշխատանք կատարվել է, որ երկիրը սովի չմատնվի, մենք ունենա ահռելի պաշարներ: Հաստատ մեր տեղական արտադրանքը թույլ է տալու երկարաժամկետ պայքար տանել ու չենթարկվել այսօր առկա ճնշումներին:

6 օր հետո ասում են՝ բունտ է լինելու, ժողովուրդը գալու է ասի՝ էս ինչ է: Դե բունտ է լինելու, գնացեք Ադրբեջանին հանձնվեք»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս