
Մայիսի 27-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած երեխաներից մեկը դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը, որին վտանգ այլևս չի սպառնում:
Այս մասին հայտնում են ԲԿ-ից:
Մյուս տուժածը շարունակում է մնալ բուժկենտրոնում, նրա մոտ նույնպես նկատվում է լավացում, բուժման պրոցեսում կա դրական դինամիկա: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն: