ԱՄՆ Տեխաս նահանգում շների հետ զբոսնելու ժամանակ կորած դեռահասին գտել են ութ տարի անց, հայտնել է Տեխասի անհայտ կորածների կենտրոնը Twitter-ում։
Ռուդոլֆ «Ռուդի» Ֆարիաս IV-ն անհետացել է Հյուսթոնում 2015 թվականին, երբ նա 17 տարեկան էր։
«Ութ երկար տարիներից հետո Ռուդին գտել են… Խնդրում եմ, քանի դեռ Ռուդին ապաքինվում է հիվանդանոցում, շարունակեք հիշել նրա ընտանիքին ձեր աղոթքներում»,- ասել են կենտրոնից։
Երիտասարդին գտել են եկեղեցու մոտ անգիտակից վիճակում՝ կապտուկներով ու կտրվածքներով, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Ֆարիասի մորը։ Թե ինչ է պատահել նրա հետ, մնում է անհասկանալի, քանի որ Ֆարիասը հայտնաբերումից հետո միայն մի քանի բառ է խոսել: