ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին երեքշաբթի օրը պաշտոնական այց կկատարի Կիև. հայտնել է ԱՄՆ-ի ադմինիստրացիոն ծառայության ներկայացուցիչը, գրում է ИТАР-ТАСС-ը:
Համաձայն ԱՄՆ-ի ներկայացուցչի խոսքերի՝ Քերրին «կոնսուլտացիա» կանցկացնի Ոիկրաինայի անցումային կառավարության հետ, նաև կհանդիպի Գերագույն ռադայի պատգամավորների հետ:
Ավելի ուշ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ նախատեսվում են Քերրիի հանդիպումները կառավարության նոր ներկայացուցիչների, պատգամավորների և ժողովրդի հետ՝ մեկ անգամ ևս հաստատելով ԱՄՆ-ի համոզմունքն այն մասին, որ ուկրաինացի ժողովուրդն իրավունք ունի անձամբ որոշել իր ապագան: