Թե ինչով է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլիից (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ի ելույթում հնչեցրած հռետորական բնույթի այս հարցը նույն այդ օրվանից սկսած շատերի կողմից ունեցավ բազմաթիվ պատասխաններ: Հերթով թվարկվում էին Իվանիշվիլիի բոլոր առավելությունները, և, կարծում եմ՝ հարցը հնչեցնողի համար էլ դա նորություն չէր:

Չփորձեմ կրկնել արդեն ասվածը, ներկայացնել վերը նշված երկուսի հնարավորությունները, հաշվել և համեմատել նրանց ունեցվածքը, քանի որ ունեցվածքից և հնարավորություններից զատ՝ կան նաև այլ «հարստություններ»: Օրինակ՝ ինտելեկտուալ կարողությունները կամ գեղագիտական ճաշակն այնպիսի բաներ են, որ հարստության հետ չեն գնում-գալիս: Դրանք կամ լինում են, կամ չեն լինում: Հատկապես գեղագիտական ճաշակը մեծապես բնութագրում է մարդուն, նրա ներաշխարհը, արժեհամակարգը: Փորձենք տեսնել, թե ինչ տներում են ապրում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից անհասկանալիորեն համեմատված երկու գործիչները: Բնականաբար, Իվանիշվիլիի՝ ֆուտուրիստական ոճի այս դղյակը ոչ մի կերպ չի կարող համեմատվել Ծառուկյանի դղյակի հետ:

Համեմատություններն անցկացնելն արդեն անիմաստ եմ համարում, քանի որ լուսանկարներն արդեն ավելի քան խոսուն են.

Ի դեպ, Իվանիշվիլին, ի տարբերություն Ծառուկյանի, առյուծասեր չէ, նա ավելի կրեատիվ լուծում է գտել այդ հարցին` պահում է շնաձուկ: Իսկ, համաձայնվե՛ք, շնաձկների ակվարիումը կարող է ավելի ահասարսուռ լինել, քան առյուծների վանդակը:

Կարեն Վարդանյան




Լրահոս