2023 թվականի հուլիսի 3-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա, ինչը նախորդ տարվա նույն օրվա նիշից ցածր է 19 սանտիմետրով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 70 միլիոն 71 հազար խորանարդ մետր ջուր, իսկ մայիս-հունիս ամիսների ընթացքում Սեւանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 69 միլիոն 719 հազար խորանարդ մետր ջուր։
Սեւանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։