
Իտալացի հայտնի ռեժիսոր Պաոլո Սոռենտինոն պատրաստվում է ֆիլմ նկարահանել Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մասին: Այս մասին նա հայտարարել է այս օրերին Հռոմում ընթացող միջազգային կինոփառատոնի ընթացքում,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը: “Ութ ու կես” հեռուստահաղորդման ժամանակ Սոռենտինոն նշել է, որ վարչապետը հոգեբանական առումով բարդ և հետաքրքիր կերպար է: Ռեժիսորի կարծիքով` Բեռլուսկոնիի բնավորության և վարքի ըմբռնման հիմքում ընկած են նրա փոխհարաբերությունները հոր հետ: Սոռենտինոն հույս է հայտնել, որ կավալեր Բեռլուսկոնիի մասին ֆիլմը կդառնա իտալացի ռեժիսորների սիրելի թեմա