Երևանի տուրիստական ամենահայտնի քաղաքներից մեկը՝ Ծաղկաձորը, իսկական ավերակների է վերածվել:
Քաղաքում շինարարական աշխատանքներ են տարվում, ինչի հետևանքով շենքերը, շինությունները և փողոցներն ամբողջությամբ քանդված են, քաղաքը փոշու մեջ կորած է:
ArmLur.am-ի տեսախցիկն այսօր ֆիքսել է, թե ինչպես է շինարարական մեքենան հենց կենտրոնական փողոցներից մեկի հարակից հատվածում արմատախիլ անում ծառերը, որպեսզի շինարարական աշխատանք կատարի:
Հետաքրքիր է՝ ինչու՞ են որոշել հենց տուրիստական այս պիկ շրջանում Ծաղկաձորն ամբողջությամբ քանդել ու այնտեղ շինարարական աշխատանք սկսել՝ փոխարենը հակառակն անեն, ավելի բարեկարգեն քաղաքը, որպեսզի այն գրավիչ դարձնեն տուրիստների համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան