Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով նոր որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը հայտնեց, որ այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետի գործով հայտարարեց նախաքննության ավարտ և երկու դրվագներով նոր մեղադրանքներ ուղարկեց դատարան:

«Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի հետևանք: Մենք այս քրեական հետապնդումը չենք դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ առկա է եղել օրենքով նախատեսված զեկուցագիր, որի հիման վրա իրականացվում են իրավական գործընթացներ: Մենք վստահ ենք Վլադիմիր Գասպարյանն արդարացվելու է, իսկ զեկուցագիրը ներկայացրած անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար: Մենք խախտում ենք հայտարարված լռությունը, քանի որ այն ստեղծել է սխալ ընկալումներ հանրության շրջանում», – նշել է նա։

Քնար Մանուկյան




Լրահոս