ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

 

Հայաստանի հավաքականը՝ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպումից հետո: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Նաիր Տիկնիզյանն ու Տիգրան Բարսեղյանը:

 

 

 

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու համար նախատեսված տուրքը ինչքա՞ն է կազմում:

 Միքայել Ասրյան (37 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական տուրքի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար գանձվում է պետական տուրք՝ բազային տուրքի չափով /1000 ՀՀ դրամ/:

 

 

 

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունների հարթակ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու /դադարեցնելու/ համար գանձվում է բազային տուրքի 25-պատիկի չափով /25.000 ՀՀ դրամ/։

 

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Պատվաստանյութը կարո՞ղ է իմ երեխայի հիվանդության պատճառ դառնալ:

Անահիտ Առուստամյան (43 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պատվաստանյութերը շատ անվտանգ են եւ հազվադեպ են կողմնակի ազդեցություններ ունենում: Պատվաստումից հետո հնարավոր բոլոր «բարդություններն» ու անհարմարությունը, ասենք՝ ներարկման տեղում առկա բորբոքումը կամ ջերմության աննշան բարձրացումը, չնչին են եւ ժամանակավոր: Դրանց դեմ հաճախ կարելի է պայքարել՝ բժշկի խորհրդով ամենահասարակ ցավազրկող դեղորայք ընդունելով կամ ներարկման տեղում սառը թրջոց դնելով:

 

«Յունիսեֆ Հայաստան»

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ծնողները մտահոգվում են, նրանք պետք է խոսեն իրենց բժշկի կամ բժշկական ծառայություն մատուցողի հետ։

 




Լրահոս